«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Ասում են...

Ասում են...
11.06.2013 | 00:50

...թե ՀՀԿ-ում, մասնավորապես խորհրդարանի միջանցքներում, մթնոլորտը և իրավիճակը շատ նման են այն օրերին, երբ ՀՀԿ-ականները չգիտեին` որքան ջերմ վերաբերվեն Սամվել Նիկոյանին, վերաբերվե՞ն, թե՞ ինչ անեն, որ Արգամիչին «չնեղացնեն», որովհետև խորհրդարանի միջանցքներում, ըստ նրանց, «կամերաներ» կան ու «սաղ ֆիքսում» են: Այսօր արդեն ՀՀԿ-ականների կուսդիլեմայի առանցքում Շարմազանովի նկատմամբ վերաբերմունքն է. որքան էլ Շարմազանովը պնդում է, որ իր ու Հովիկ Աբրահամյանի միջև ամեն ինչ «օքեյ» է, այնուհանդերձ, խորհրդարանի «օթյակում» նրանց նստելու ձևը խիստ «լացացնող» է, և ակնհայտորեն երևում է, թե հերթական անգամ ինչ հսկա անդունդ է առաջացել երկու ՀՀԿ-ականների միջև, մանավանդ վերջին շրջանում` Տարոնի հաղթանակից, Լիցկայի հրաժարականից հետո:

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ